հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Գեներալ Սուլեյմանիի սպանության պատվիրատուներն ու հեղինակները պատասխան են տալու. Խամենեի

Գեներալ Սուլեյմանիի սպանության պատվիրատուներն ու հեղինակները պատասխան են տալու. Խամենեի

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «Նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության պատվիրատուներից ու սպանողներից պետք է վրեժ լուծել, և այդ վրեժխնդրությունը վերջնական է», գրում է parstoday.com-ը:

Այսօր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանատար նահատակ լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպիչների և նահատակ  Սուլեյմանիի ընտանիքի  հետ հանդիպման ժամանակ, մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Նահատակ Սուլեյմանին Իրանի ժողովրդի ազգային հերոսն է և իսլամական ումմայի հերոսը»: Նա ընդգծել է.«Հաշվի առնելով, որ նահատակ Սուլեյմանին ժողովրդական հերոս  էր, նրա հիշատակը մեծարելու համար պետք է օգտվել ժողովրդի մշակութային ու ստեղծագործական կարողություններից»:

Նշելով, որ գեներալ Սուլեյմանիի նահատակությունը  պատմական իրադարձություն էր, այս նահատակն իրանցիների համար դարձավ ազգային հերոս և իսլամական ումմայի հերոս, մեծարգո առաջնորդը հավելել է. «Նահատակ Սուլեյմանիի Իրանի ժողովրդի հերոս դառնալու և  նրա նկատմամբ մեծ սիրո ու հարգանքի  պատճառն այն է, որ  նա Իրանի և իրանցու մշակութային արժեքների բյուրեղացումն է»:

Նշելով, որ քաջությունը, դիմադրությունը, իմաստությունը, սրամտությունը, զոհաբերությունն ու մարդասիրությունը նահատակ Սուլեյմանիի առանձնահատկություններից էին, ԻԻՀ գերապատիվ առաջնորդն ասել է.«Այս մեծ նահատակը նաև ազնիվ ու  բարեպաշտ էր: Նա հավատում էր հանդերձյալ աշխարհին և երբեք կեղծավորություն չէր անում»:

Ընդգծելով, որ նահատակ Սուլեյմանին թե իր կենդանության օրոք և թե իր նահատակությամբ հաղթեց իմպերիալիզմին, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Իրաքում և Իրանում նահատակներ Սուլեյմանիի ու  Աբու Մեհդի ալ Մոհանդեսի միլիոնավոր քաղաքացիների մասնակցությամբ կայացած  հուղարկավորությունը և հիշատակի արարողությունները, զարմացրեցին իմպերիալիզմի փափուկ պատերազմի գեներալներին, ինչն առաջին ամուր ապտակն  էր ամերիկացիներին»:

Անդրադառնալով Այն ալ Ասադ ռազմաբազայի հրթիռային հարձակմամբ ԱՄՆ-ի հասցված   հերթական ապտակին, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Ավելի ուժգին ապտակը կլինի ծրագրակազմային գերակայությունը իմպերիալիզմի սին հեգեմոնիայի նկատմամբ, ինչը պահանջում է հեղափոխական երիտասարդության և հավատացյալ էլիտայի  ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանից ամերիկացիների վտարումը, որի համար պահանջվում են բոլոր ժողովուրդների ջանքերը և դիմադրության քաղաքականությունները»:

  • Կիսվել: