շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գազայում վերջին 24 ժամում 64 մարդ է զոհվել

Գազայում վերջին 24 ժամում 64 մարդ է զոհվել

Գազայում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 64, վիրավորվել՝ 278 պաղեստինցի: Այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը:

Նշվում է նաև, որ փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան մի շարք զոհեր, որտեղ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը դեռևս չեն կարողացել հասնել։

Ըստ Գազայի Առողջապահության նախարարության՝ նույն ժամանակահատվածում գրանցվել է սովի և թերսնման պատճառով մահվան 8 նոր դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի:

Այսպիսով սովից ու թերսնումից մահացածների ընդհանուր թիվը հասել 289-ի, որոնցից 115-ը երեխաներ են։

Հաղորդվում է նաև, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 62 հազար 686-ի, իսկ վիրավորներինը՝ 157 հազար 951-ի։

  • Կիսվել: