երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գազայում ավելի շատ երեխա է սպանվել, քան վերջին 4 տարվա բոլոր պատերազմներում․ ՄԱԿ

Գազայում ավելի շատ երեխա է սպանվել, քան վերջին 4 տարվա բոլոր պատերազմներում․ ՄԱԿ

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում իսրայելական հարձակումների զոհ դարձած երեխաների թիվը գերազանցում է վերջին 4 տարվա ընթացքումամբողջ աշխարհի պատերազմներում զոհված երեխաների ընդհանուր թիվը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին:
 
X–ի միկրոբլոգում նա պատմել է Գազայի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհված երեխաների մասին` նշելով, որ դա ցնցող վիճակագրություն է։
«Սա պատերազմ է երեխաների դեմ։ Սա պատերազմ է երեխաների ապագայի համար»,- ընդգծել է Լազարինին։
 
Վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 31200–ի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ զոհերի զգալի մասը կանայք և երեխաներ են:

  • Կիսվել: