շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գազայում 2023 թ. ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է  61․000 մարդ

Գազայում 2023 թ. ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 61․000 մարդ

Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր գերազանցել է 61 000-ը, տուժել է ավելի քան 150 000 մարդ, տեղեկացնում է պաղեստինյան անկլավի Առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 87 մարդ, վիրավորվել՝ 644-ը։

«Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է 61 020-ի, տուժել է 150 671 մարդ»,-նշված է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց ամենօրյա գնդակոծությունները, Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 9500 մարդ, տուժել՝ ավելի քան 38 600-ը։

Իր հերթին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական ներկայացուցիչը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր պաղեստինյան տարածքներում զոհվել է լրատվամիջոցների ավելի քան 230 աշխատակից:

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում շուրջ 1200 մարդ է զոհվել, 250-ը՝ գերեվարվել։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանական ուժերը սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Գազայի հատվածին և շրջափակելով պաղեստինյան անկլավը։Հուլիսի վերջին ԱՄՆ-ն և Իսրայելը հետ են կանչել իրենց պատվիրակությունները Դոհայից, որտեղ ընթանում էր Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

  • Կիսվել: