չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Քուդս հիվանդանոցի շրջակա տարածքներին։ Al Jazeera-ի տվյալով՝ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ՑԱԽԱԼ-ը հայտնում է, որ հիվանդանոցի տակ ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներ կան: Իսրայելցի զինվորականները հարվածում են նաև «Հեզբոլլահ» շարժման թիրախներին՝ Լիբանանի տարածքից տասնյակ արձակումներին ի պատասխան:

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Թել Ավիվին հրթիռային հարվածի մասին: «Անսար Ալլահ» եմենյան շարժումն էլ հայտարարել է, որ հութիները հերթական անգամ անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են իսրայելական զգայուն օբյեկտներ:

Զոհերի թիվն աճում է: Գազայի հատվածում զոհվել է 10 000-ից ավելի մարդ, այդ թվում՝ 4100 երեխա, ավելի քան 25 հազարը վիրավորվել է, կան անհետ կորածներ: Իսրայելում զոհերի թիվը գերազանցում է 1500-ը:

Եգիպտոսի Ռաֆահ անցակետով շարունակվում են Գազայի հատված հումանիտար մատակարարումները: Երեկ առնվազն 70 բեռնատար է անցել: Եգիպտական լրատվամիջոցները հայտնում են, որ երկիրը պատրաստվում է Գազայի հատվածից տասնյակ վիրավորների ընդունել: Անցակետը բաց է նաև օտարերկրացիների համար, որոնց անունները նախապես համաձայնեցվել են:

  • Կիսվել: