Գազայի հատվածում մեկ օրում 60 մարդ է մահացել
Վերջին մեկ օրում Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 60 մարդ է մահացել, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 58 դի (2 դի դուրս է բերվել փլատակներից), ինչպես նաև 185 վիրավոր»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով մահացածների թիվը հասել է 62,122-ի, վիրավորվել է 156,758 մարդ, իսկ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր մահացածների թիվը հասել է 10,576-ի, վիրավորվել է 44,717 մարդ։


