ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով կա 400 զոհ, այդ թվում՝ երեխաներ

Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով կա 400 զոհ, այդ թվում՝ երեխաներ

Առնվազն 404 մարդ, նրանց թվում՝ երեխաներ, զոհվել են Իսրայելի նոր ավիահարվածների հետևանքով, որոնք խախտել են Գազայում հրադադարի ռեժիմը, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Ըստ անկլավի Առողջապահության նախարարության՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ բազմաթիվ զոհեր փլատակների տակ են մնացել:

Ըստ Al Jazeera-ի՝ Իսրայելը, որն ավելի քան երկու շաբաթ է, ինչ ամբողջական շրջափակման մեջ է պահում Գազան, մի քանի շրջաններում բնակչության հարկադիր տեղահանման նոր հրամաններ է արձակում:

Նշվում է նաև, որ ավելի վաղ Իսրայելի օդային հարվածները, որոնք ամենաինտենսիվն էին վերջին հրադադարից հետո, դատապարտել էին Իրանը, Ռուսաստանը, Եգիպտոսը և ՄԱԿ-ը։

  • Կիսվել: