ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գազայի հանցագործությունները հավերժական աղտ են Իսրայելի ռեժիմի կեղծավոր կողմնակիցների համար. Քանանի

Գազայի հանցագործությունները հավերժական աղտ են Իսրայելի ռեժիմի կեղծավոր կողմնակիցների համար. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմի բարբարոսական հանցագործությունները շրջափակված Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ հավերժական ու անջնջելի աղտ են այդ ռեժիմի կեղծավոր աջակիցների ճակատներին», գրում է parstoday.ir-ը:

Նասեր Քանանին X սոցիալական ցանցում գրել է. «Գազայի հատվածում սիոնիստների սարսափելի ռազմական հանցագործությունները շարունակվում են աշխարհի աչքի առաջ: Դեյր ալ-Բալահի Ալ-Աղսա նահատակների հիվանդանոցի շրջակայքում, պաղեստինցի փախստականների վրանների ռմբակոծումը, որը համարավում է իսրայելական մանկասպան ռեժիմի վերջին հանցագործությունը, հանգեցրել է մեծ թվով պաղեստինցիների նահատակության և վիրավորմանը, և այդպիսով Իսրայելն արհամարել է բոլոր միջազգային օրենքներն ու կանոնները։

նա հավելել է. «Այս հանցագործությունների շարունակականության անհապաղ կանխումը և սիոնիստ հանցագործների իրավական ու դատական ​​հետապնդումը միջազգային ասամբլեաների և հաստատությունների հստակ պարտականությունն է և համաշխարհային հասարակական կարծիքի պահանջը»։

  • Կիսվել: