հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
G7-ի երկրները Բելառուսին կոչ են անում խուսափել հետագա էսկալացիայից

G7-ի երկրները Բելառուսին կոչ են անում խուսափել հետագա էսկալացիայից

G7-ի երկրների ղեկավարները Բելառուսին կոչ են արել ՛՛խուսափել հետագա էսկալացիայից եւ զերծ մնալ Ուկրաինայի դեմ իր զինված ուժերը օգտագործելուց՛՛։ Այս մասին ասված է Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով G7-ի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, որ մեծ յոթնյակի երկրների ղեկավարները նաեւ կոչ են անում բոլոր երկրներին ռազմական կամ այլ օգնություն չտրամադրել Ռուսաստանին՝ ՛՛իր ագրեսիան Ուկրաինայում շարունակելու համար՛՛։ Երկրները նշել են, որ իրենք ՛՛զգոն կլինեն նման ցանկացած օգնության հանդեպ՛՛։

՛՛Մենք ջանք չենք խնայի նախագահ Պուտինին, այս ագրեսիայի ճարտարապետներին ու աջակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ նպատակով կշարունակենք աշխատել մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ ամբողջ աշխարհում՛՛,-ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: