ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
G20-ը հաստատել է Պուտինի՝ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը

G20-ը հաստատել է Պուտինի՝ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը

Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Շրի Մուլյանի Ինդրավատին հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը՝ գրում է ՏԱՍՍ-ը։

Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության ղեկավարը, որն այս տարի նախագահում է G20-ը, ասել է, որ գագաթնաժողովին հրավիրված են բոլոր անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահը։ Մինչդեռ ԱՄՆ-ը պնդում էր, որ Ռուսաստանին չպետք է թույլ տալ մասնակցել G20-ի գագաթնաժողովին:

Չինաստանն էլ կոչ է արել G20-ն օգտագործել՝ քննարկելու միջազգային ֆինանսա-տնտեսական հարցերը, այլ ոչ թե Ուկրաինայի իրավիճակը:  

Հայտնի է, որ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը։

  • Կիսվել: