երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Ֆրանսիայի նախաձեռնությունները ԼՂ հարցով պետք է հաշվի առնեն Հայաստանի ու Ադրբեջանի շահերը». Զախարովա

«Ֆրանսիայի նախաձեռնությունները ԼՂ հարցով պետք է հաշվի առնեն Հայաստանի ու Ադրբեջանի շահերը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր ծրագիր առաջ քաշելու մասին, ասել է.  

«Ֆրանսիայի ակտիվությունը մեզ լավ հայտնի է։ Ողջունում ենք բոլոր նախաձեռնությունները որոնք չեն հակասում և չեն հատվում ՌԴ խաղաղարար առաքելության հետ՝ կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները և հաշվի առնելու երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերը։ Առանց այդ շահերը հաշվի առնելու՝ չարժի կարծել, թե հնարավոր կլինի կարգավորել ստեղծված իրավիճակը», - հավելել է Զախարովան։  

  • Կիսվել: