ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆրանսիայի գազանանոցում մոտ 60 կենդանի հրդեհի զոհ է դարձել

Ֆրանսիայի գազանանոցում մոտ 60 կենդանի հրդեհի զոհ է դարձել

Ֆրանսիայի արեւմուտքում Սարտա շրջանի գազանանոցում հրդեհի հետեւանքով սատկել են մոտ 60 չղջիկներ եւ մի քանի սողուններ, France Bleu ռադիոկայանին ասել է կենդանաբանական այգու տնօրենը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է կիրակի օրը, տեղի ժամանակով 06։00, Լա Ֆլեշ կոմունայի գազանանոցի տերարիումում։ Այն արագ մեկուսացրել են, սակայն շենքն ամբողջովին ավերվել է։ Զոհվել է 60 չղջիկ եւ 5 սողուն։ Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել;

Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել կարճ միացման պատճառով։ Այժմ գազանանոցն աշխատում է նորմալ ռեժիմով:

 

  • Կիսվել: