կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ֆրանսիայի դեսպանի տեղակալը կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրության պատճառով

Ֆրանսիայի դեսպանի տեղակալը կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրության պատճառով

Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Էդեն Բար-Թալը Ֆրանսիայի դեսպանի տեղակալ Միքայել Գրիֆոնին կանչել է նախարարության Երուսաղեմի շտաբ-բնակարան, որպեսզի նկատողություն հայտնի՝ կապված անցյալ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարության հետ առ այն, որ Փարիզը պատրաստվում է ճանաչել Պաղեստին պետությունը: Այս մասին տեղեկացնում Times of Israel-ը։

Նշվում է, որ կանչելու հրամանը տվել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

Ըստ Արտաքին գործերի նախարարության՝ Բար-Թալը հայտարարել է, որ «Ֆրանսիան որոշել է վնասել Իսրայելին նրա համար ամենադժվարին ժամին»։

Նա նաև մեղադրել է Ֆրանսիային՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները, ինչպես նաև Պաղեստինի հետ ապագա բանակցությունները խափանելու համար:

Բար-Թալը, մասնավորապես, նշել է. «Ֆրանսիայի հայտարարությունները, որոնք ենթադրում են, թե ինքն է որոշում, թե ինչն է ճիշտ Իսրայելի անվտանգության համար, այլ ոչ թե Իսրայելի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, արտացոլում են չհիմնավորված ամբարտավանություն, որը վնաս է հասցնում Իսրայելի ինքնիշխանությանը»:

Նա նաև հավելել է, որ Մակրոնը «անտեսել է նման քայլի համար իր իսկ պայմանները, և Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի նամակին հիմնվելը կեղծավորություն է»։

  • Կիսվել: