երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ֆրանսիան Ուկրաինայից տարհանում է իր դիվանագետներին և նրանց ընտանիքները. լրատվամիջոցներ

Ֆրանսիան Ուկրաինայից տարհանում է իր դիվանագետներին և նրանց ընտանիքները. լրատվամիջոցներ

Ֆրանսիան Ուկրաինայից տարհանում է իր դիվանագետներին և նրանց ընտանիքներին։ Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի հայտնել է ուկրաինական Vesti տեղեկատվական պորտալը՝ հղում անելով Ուկրաինայի խորհրդարանի աղբյուրներին։  

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 23-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Կիևում ԱՄՆ պետական ծառայողների դեսպանատնից կամավոր հեռանալու մասին որոշմանը և հրամայել ԱՄՆ պետական ծառայողների ընտանիքներին լքել դեսպանատունը՝ ՌԴ-ի կիողմից ռազմական գործողության շարունակվող սպառնալիքի պատճառով։  

«Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն մեկնելու մասին՝ օգտագործելով առևտրային կամ մասնավոր տրանսպորտի այլ տարբերակներ:   Տեղեկություններ կան, որ Ռուսաստանը զգալի ռազմական գործողություններ է ծրագրում Ուկրաինայի դեմ։ Անվտանգության պայմանները, մասնավորապես՝ Ուկրաինայի սահմանների երկայնքով, Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում և Ռուսաստանի կողմից վերահսկվող Արևելյան Ուկրաինայում, անկանխատեսելի են և կարող են վատթարանալ առանց նկատառման»,-ասված է Պետդեպի հաղորդագրությունում:

  • Կիսվել: