ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիան կմոբիլիզացնի 9,5 հազար զինվոր և Ուկրաինա կուղարկի ռազմական տեխնիկա

Ֆրանսիան կմոբիլիզացնի 9,5 հազար զինվոր և Ուկրաինա կուղարկի ռազմական տեխնիկա

Ֆրանսիական Le Parisien-ը շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, հաղորդել էր, որ  Ֆրանսիան մտադիր է մեծացնել Ուկրաինային հատկացվող օգնությունը և ավելի շատ զինտեխնիկա մատակարարել Ռուսաստանից պաշտպանվելու համար:

 Այս մասին հայտնել էր Ելիսեյան պալատը՝ պաշտպանության խորհրդի արտակարգ նիստից հետո:
 
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել  է Ուկրաինայի իշխանություններին ռազմական տեխնիկայի լրացուցիչ մատակարարման որոշման մասին։
 
Ֆրանսիայի գլխավոր շտաբի տվյալներով՝ հաջորդ շաբաթվա վերջին կմոբիլիզացվի ավելի քան 9,5 հազար ֆրանսիացի զինվոր։ «Մենք կունենանք ավելի քան 1500 ֆրանսիացի զինծառայողներ, որոնք անմիջականորեն կմասնակցեն ՆԱՏՕ-ի առաքելություններին՝ ուժեղացնելու դիրքերը արևելյան թևում», - AFP-ին հայտնել են շտաբում:

  • Կիսվել: