հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ֆրանսիան խափանել է Ռուսաստանի պատվիրակության մասնակցությունը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանին. Զախարովա

Ֆրանսիան խափանել է Ռուսաստանի պատվիրակության մասնակցությունը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանին. Զախարովա

Ֆրանսիան խափանել է Ռուսաստանի պատվիրակության մասնակցությունը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:

Այդսպես՝ Զախարովան նշել է. ՛՛Ֆրանսիայի կողմից Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հանդեպ մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված պարտավորությունների չկատարումը համակարգային բնույթ է ստացել։ Վերջին ամիսներին Ռուսաստանի մի շարք ներկայացուցիչների առանց բացատրության թույլ չեն տվել մասնակցել Փարիզում անցկացվող միջազգային միջոցառումներին՛՛:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ մուտքի արտոնագիրը ժամանակին չտրամադրելու պատճառով հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Տատյանա Դովգալենկոն նույնպես չի կարողացել ներկա լինել հանդիպմանը:

՛՛Փարիզի կողմից այդ փաստաթղթի դրույթների խախոումը դիտում ենք որպես կամայականություն՝ հաշվի չառնելով գործող միջազգային իրավական նորմերը։ Կոչ ենք անում գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեին վճռականորեն միջամտել իրավիճակին և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայի կողմից իր պարտավորությունների կատարումն ապահովելու համար՛՛,-ասել է Զախարովան:

  • Կիսվել: