շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ֆրանսիան, ի տարբերություն եվրոպական մյուս երկրների, ռուսական գազի կարիք չունի․ Մակրոն

Ֆրանսիան, ի տարբերություն եվրոպական մյուս երկրների, ռուսական գազի կարիք չունի․ Մակրոն

Ֆրանսիան, ի տարբերություն եվրոպական երկրների, ռուսական գազի կարիք չունի։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Եվրոպան կախված է ռուսական գազից․․․,բայց Ֆրանսիան դրա կարիքը չունի»,-նշել է նա France 5 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Բացի այդ, ֆրանսիացի առաջնորդը «կարմիր գիծ» չի սահմանել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության համար, քանի որ նման որոշումը, նրա կարծիքով, կդարձնի իրենց հակամարտության կողմի դաշնակից և կստիպի դիմակայության մեջ մտնել Ռուսաստանի հետ։

Հարցազրույցի ժամանակ Մակրոնը նաև նշել է, որ ծրագրում է երեքշաբթի ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի և եվրոպացի գործընկերների հետ քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը։

Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, Ֆրանսիայի նախագահն իր պարտքն էր անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների շարունակումը։

  • Կիսվել: