չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Ֆրանսիան հիմքեր չունի համաձայնելու ռուբլով վճարել ռուսական գազի համար. Մակրոն

Ֆրանսիան հիմքեր չունի համաձայնելու ռուբլով վճարել ռուսական գազի համար. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում մեկնաբանել է ռուսական գազի համար ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը։

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան հիմքեր չունի համաձայնելու ռուբլով վճարել։

«Այս պահանջի նպատակը պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմ գտնելն է։ Բայց սա անհամատեղելի է մեր կնքած պայմանագրերի հետ»,- պարզաբանել է նա։

Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ ռուսական գազը եվրոպացի գնորդները պետք է գնեն եվրոյով։

Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրոպան գազի դիմաց պետք է վճարի ռուսական ռուբլով։ Այդ կապակցությամբ նա հանձնարարել է Կենտրոնական բանկին և կառավարությանը մեկ շաբաթվա ընթացքում որոշել ռուսական գազի գնորդների կողմից ներքին շուկայում ռուբլու գնման կարգը։ Միաժամանակ ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան կշարունակի մատակարարումները պայմանագրերի պայմաններին համապատասխան։ Կփոխվի միայն արժույթը։

  • Կիսվել: