կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, ՄԹ-ն ու ԱՄՆ-ն դեմ են Իսրայելի՝ Հորդանան գետի արևմտյան ափին բնակավայրերի օրինականացման մասին որոշմանը

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, ՄԹ-ն ու ԱՄՆ-ն դեմ են Իսրայելի՝ Հորդանան գետի արևմտյան ափին բնակավայրերի օրինականացման մասին որոշմանը

Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարները և Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոր մտահոգություն են հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող ինը բնակավայրի օրինականացման և 10 000 բնակարանային միավորի կառուցման վերաբերյալ Իսրայելի հայտարարության կապակցությամբ։ Այդ մասին ասված է ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ:

՛՛Մենք վճռականորեն դեմ ենք այս միակողմանի գործողություններին, որոնք միայն կխորացնեն լարվածությունը իսրայելցիների և պաղեստինցիների միջև և կխաթարեն բանակցությունների միջոցով ՛՛երկու պետության՛՛ տարբերակով հարցի լուծմանը հասնելու ջանքերը՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Արտգործնախարարները հանդես են եկել Մերձավոր Արևելքում համապարփակ, արդար և կայուն խաղաղության օգտին, որը պետք է ձեռք բերվի կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով: Նախարարները նշել են, որ շարունակում են ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը:

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները որոշել են օրինականացնել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող ինը բնակավայրային դիրքերը՝ ի պատասխան Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունների:

 

 

  • Կիսվել: