շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Forbes-ը հրապարակել է ամենաշատ վարձատրվող գրողների ցանկը

Forbes-ը հրապարակել է ամենաշատ վարձատրվող գրողների ցանկը

Ըստ Forbes ամսագրի՝ բրիտանացի վիպասանուհի Ջոան Ռոուլինգը, որն առավել հայտնի է Հարի Փոթերի մասին վիպաշարով, դարձել է 2019 թվականի ամենից շատ վարձատրվող գրողը ողջ աշխարհում:

Վիպասանուհին մեկ տարում 92 մլն դոլար է վաստակել: Նշվում է, որ նրա հիմնական աղբյուրը ստացվում է ոչ թե գրքերի վաճառքից, այլ թատերական բեմադրություններից և թեմատիկ այգիներից:

Իսկ ահա երկրորդ տեղում  Ջեյմս Փաթերսոնն է, որը 2018-ին գլխավորել է Forbes-ի ցուցակը: Նրա եկամուտը կազմել է 70 մլն: Փաթերսոնի գիրքը, որը գրվել է անցյալ տարի՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ համահեղինակությամբ, դարձել է բլոկբաստեր:

Առաջատարների եռյակը եզրափակել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման: Նա Becoming հուշագրությունների համար 36 մլն դոլար է ստացել:

  • Կիսվել: