Դիրքավորում ենք Երևանը՝ որպես տարածաշրջանի ամենահարաճուն զարգացող մշակութային վայրերից մեկը. Ավինյան
Մենք դիրքավորում ենք Երևանը որպես տարածաշրջանի ամենահարաճուն զարգացող մշակութային վայրերից մեկը։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ընդլայնել ենք Ryanair-ի և Wizz Air-ի հետ ուղիղ չվերթները և ավելացնում ենք նոր երթուղիներ դեպի Նեապոլ, իսկ շուտով՝ Մադրիդ, ինչը քաղաքն ավելի մատչելի է դարձնում»։
Ավինյանն անդրադարձել է նաև Երևանի գինու օրերին՝ նշելով, որ այդ միջոցառումը տարեկան գրավում է ավելի քան 120 հազար այցելուի:
«Երևանի բալետի փառատոնը և «Ոսկե ծիրան» կինոփառատոնը քաղաքին բերում են համաշխարհային ճանաչում՝ հյուրընկալելով հայտնի մշակութային գործիչների։ Այս տարի Մեծ և Մարիինյան թատրոններում բացօթյա ներկայացումները քաղաքը վերածեցին համաշխարհային մակարդակի ասպարեզի։ Ջազ փառատոնը դարձել է նաև սիրված վայր թե՛ տեղացիների, թե՛ այցելուների համար։ «Կոնդում և Կասկադում ներդրումների շնորհիվ, ինչպես նաև ծաղկող սննդի և գինու կյանքում Երևանը արագորեն նրբագեղ և հյուրընկալ վայր է դառնում»,-ասել է Երևանի քաղաքապետը:


