չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ֆինլանդիայի նոր վարչապետը մեծացել է լեսբիական ընտանիքում

Ֆինլանդիայի նոր վարչապետը մեծացել է լեսբիական ընտանիքում

Ֆինլանդիայում նշանակել են աշխարհի ամենաերիտասարդ վարչապետուհուն՝ Սաննա Մարինին, ով 34 տարեկան է։  

Մարինը մինչ այդ զբաղեցնում էր տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը։ Սակայն գլխավոր ինտրիգը նրա տարիքը չի, այլ այն, որ նա մեծացել է լեսբիական ընտանիքում։ Նրա խոսքով՝ մանուկ հասակում նա իրեն «անտեսանելի» է զգացել, որովհետև չի կարողացել բաց խոսել իր ընտանիքի մասին։ Միևնույն ժամանակ, նշել է Մարինը, մայրը միշտ սատարել և ստիպել է հավատալ իրեն։

Մարինը առաջինն է իր առաջադեմ ընտանիքում, որ համալսարան է ավարտել։ Նա արագ հանրահայտ է դարձել սոցիալ-դեմոկրատների շարքերում՝ 27 տարեկանում գլխավորելով Տամպերեի քաղաքային վարչակազմը և դառնալով պատգամավոր։ 2019թ. հունիսից Մարինը զբաղեցրել է տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը։

 

 

 

  • Կիսվել: