չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին նոր սահմանափակումներ է պատրաստում

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին նոր սահմանափակումներ է պատրաստում

Ֆինլանդիան նոր սահմանափակումներ է պատրաստում Ռուսաստանի հետ սահմանին՝ երրորդ երկրների քաղաքացիների անվերահսկելի ժամանման պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Մենք ստիպված ենք մտածել և նախապատրաստել հաջորդ քայլերը՛՛,-ասել է նա:

Նշվում է նաև, որ Օրպոն չի պատասխանել այն հարցին, թե երբ են հստակ որոշումներ կայացվելու: Ֆինլանդիայի վարչապետի խոսքով՝ արևելյան սահմանին լուրջ տագնապալի իրավիճակը պահպանվում է, և Ֆինլանդիայի հետախուզությունը հայտնում է, որ երրորդ երկրների քաղաքացիները դեռ փորձում են մուտք գործել Ֆինլանդիա։

  • Կիսվել: