Ֆիլիպիններում ջրհեղեղն արդեն 35 մարդու կյանք է խլել
Ֆիլիպիններում ջրհեղեղների հետևանքով առնվազն 35 մարդ է մահացել, 12-ը վիրավորվել են, 7-ը դեռևս անհետ կորած են համարվում: Հունվարի 22-ին հրապարակված Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի զեկույցի համաձայն՝ աղետից տուժել է ավելի քան 1,93 մլն մարդ հանրապետության 14 մարզերում։
Վերջին տվյալներով՝ 358 տարհանման կենտրոնում է գտնվում 121,9 հազար մարդ։ Ընդ որում, առնվազն 14,3 հազար մարդ նախապես լքել է տները։
Տարերքը վնասել է 306 ճանապարհ և 65 կամուրջ, ինչպես նաև ազդել է 35 ծովային նավահանգիստների շահագործման վրա։
622 քաղաքներում և 151 մունիցիպալիտետներում հեղեղումների պատճառով դադարեցվել են դասերը ուսումնական հաստատություններում և ձեռնարկություններում աշխատանքը։ Արտակարգ դրություն է մտցվել 84 բնակավայրերում։ Կառավարությունն արդեն 98,3 մլն պեսո (1,8 մլն դոլար) է հատկացրել օգնության համար։