շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆիլիպինները մեղադրել է Չինաստանին տարածաշրջանի ապակայունացման մեջ

Ֆիլիպինները մեղադրել է Չինաստանին տարածաշրջանի ապակայունացման մեջ

Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարությունը Չինաստանին մեղադրել է այսպես կոչված արևմտյան Ֆիլիպինյան ծովում խաղաղությունն ու անվտանգությունն ապակայունացնելու մեջ (Ֆիլիպինների կառավարության կողմից Հարավչինական ծովի արևելյան մասերի պաշտոնական անվանումն է, որոնք ներառված են հանրապետության բացառիկ տնտեսական գոտում)։ Միջադեպի առիթը ՉԺՀ առափնյա պահպանության ծառայության կողմից Այունգին ծանծաղուտի շրջանում Ֆիլիպինյան նավի դեմ լազեր կիրառեն է եղել:

1999 թ.-ին Ֆիլիպինների իշխանությունները նպատակաուղղված տեղադրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժանգոտած ամերիկյան «Սիերա Մադրե» նավը Հարավչինական ծովի վիճելի խութերի գոտում՝ տարածաշրջանում Չինաստանի գործողությունները վերահսկելու համար: Նավի վրա մշտապես առկա է զինծառայողների փոքր կոնտինգենտ։ Չինաստանը բազմիցս պահանջել է հեռացնել այդ նավը և սպառնացել է ինքնուրույն քարշակել այն։

  • Կիսվել: