երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Ֆիդանը կարևորել է Թուրքիայի և Ուզբեկստանի ռազմավարական համագործակցության ամրապնդումը

Ֆիդանը կարևորել է Թուրքիայի և Ուզբեկստանի ռազմավարական համագործակցության ամրապնդումը

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը Տաշքենդ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ուզբեկստանի արտգործնախարար Բախտիյոր Սաիդովի հետ։ Ֆիդանը նշել է, որ եկու երկրների ղեկավարների կողմից կա համագործակցությունը ավելի առաջ մղելու կամք, գրում է ermenihaber.am-ը:

«Կարծում եմ, որ չափազանց կարևոր է թե՛ թուրքական աշխարհի, թե՛ երկու երկրների տեսանկյունից ամրապնդել ու ինստիտուցիոնալիզացնել ռազմավարական համագործակցությունը երկու երկրների միջև, որպեսզի արձագանքեն արդիական ժամանակների թե՛ կարիքներին, ու թ՛ե մարտահրավերներին»,- նշել է թուրք արտգործնախարարը։

Վկայակոչելով հունսիսին Անկարայում կայացած Թուրքիա-Ուզբեկստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 3-րդ նիստը՝ նա շրջադարձային է դա համարել և շեշտել, որ երկու երկրների նախագահներն այդ ժամանակ կարևոր որոշումներ են կայացրել երկկողմ հարաբերությունների առումով։

 

  • Կիսվել: