Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտգործնախարարի հետ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել եգիպտոսցի իր գործընկերոջ հետ, գրում է ermenihaber.am-ը:
Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեդր Աբդուլաթիի հետ կայացած զրույցի ընթացքում քննարկվել են Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև այդ հատված հումանիտար օգնություն հասցնելուն միտված քայլերին, ինչպես նաև՝ հրադադարի շուրջ ընթացող բանակցություններին:


