շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Ֆիդանը Բլինքենին հայտնել է թուրքական կողմի անհամաձայնությունը Գազան կիսելու պլանների հարցում. Hürriyet

Ֆիդանը Բլինքենին հայտնել է թուրքական կողմի անհամաձայնությունը Գազան կիսելու պլանների հարցում. Hürriyet

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ժամանակ հայտնել է թուրքական կողմի անհամաձայնությունը Գազայի հատվածի բնակիչների տեղահանմանը եւ տարածաշրջանը երկու մասի կիսելուն, տեղեկացրել է Hürriyet թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Ֆիդանի եւ Բլինքենի բանակցությունները տեղի են ունեցել երկուշաբթի Թուրքիայի մայրաքաղաքում։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դա հստակ արտահայտել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։ Նա ասել է, որ մենք դեմ ենք Գազան հյուսիսի եւ հարավի բաժանելուն եւ դեմ ենք Գազայի բնակիչների տեղահանմանը։ Բլինքենը հայտնել է, որ իրենցք եւս դեմ են Գազայի բաժանմանը երկու մասի»,- գրել է պարբերականը։

Թերթը նշել է, որ Թուրքիան ամենասկզբից կողմ էր անհապաղ հրադադարի հաստատմանը։

  • Կիսվել: