ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ֆիդանը ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել

Ֆիդանը ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Ֆիդանը հանդիպել է Իռլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար և պաշտպանության նախարար Մայքլ Մարտինի հետ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, բարձ մակարդակում փոխադարձ այցերին, Սևծովյան հացահատիկային նախաձեռնության, Կիպրոսի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին, ինչպես նաև Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նույնը օրը Ֆիդանն ԱՄՆ-ում հանդիպել է նաև Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: