երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Եվրոպայում շոկոլադի օգտագործման պատճառով սալմոնելայի դեպքերի բռնկումներ են եղել

Եվրոպայում շոկոլադի օգտագործման պատճառով սալմոնելայի դեպքերի բռնկումներ են եղել

Եվրոպայում շոկոլադի օգտագործման պատճառով սալմոնելայի դեպքերի բռնկումներ են եղել, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Դեղերի եվրոպական գործակալությունն այսօր հայտարարել է, որ ուսումնասիրում է արձանագրված մի քանի տասնյակ դեպքեր. սալմոնելա է հայտնաբերվել առնվազն ինը երկրում:

Գրանցված դեպքերը մեծամասամբ մինչև 10 տարեկան երեխաների շրջանում են: Հայտնի է, որ Kinder Surprise-ի շոկոլադե ձվերը ևս ներգրավված են:

Ինչպես հայտնել են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնից՝ գրանցված դեպքերն աչքի են ընկնում երեխաների շրջանում հոսպիտալացումների մեծ թվով, նրանցից ոմանք ունեն ծանր կլինիկական ախտանիշներ, ինչպիսին է արյունոտ փորլուծությունը:

  • Կիսվել: