երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Եվրոպայում գազի գները 1000 մետր խորանարդի դիմաց իջել են 600 դոլարից ցածր

Եվրոպայում գազի գները 1000 մետր խորանարդի դիմաց իջել են 600 դոլարից ցածր

Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ Եվրոպայում գազի բորսայական գները արագացրել են անկման տեմպերը՝ հասնելով մոտ 3%-ի և 2021 թվականի օգոստոսի 31-ից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց իջել են 600 դոլարից ցածր։

TTF ինդեքսի փետրվարյան ֆյուչերսները (Եվրոպայի ամենամեծ հանգույցը գտնվում է Նիդեռլանդներում) բացվել են 728,6 դոլարով (+0,2%): Րոպեներ առաջ դրանց արժեքը նվազել է մինչև 599 դոլար (-3,2%)։ Գնանշումների դինամիկան հիմնված է նախորդ առևտրային օրվա՝ ուրբաթ օրվա հաշվարկային գնի վրա՝ հազար խորանարդ մետրի դիմաց 727,1 դոլար։

  • Կիսվել: