երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրոպան հավատարիմ չի մնացել իր պարտավորություններին. Իրանի ԱԳՆ

Եվրոպան հավատարիմ չի մնացել իր պարտավորություններին. Իրանի ԱԳՆ

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Եվրոպայի կողմից ստանձնած պարտավորություններին հավատարիմ չմնալը խաղ է ժամանակի հետ, գրում է parstoday.ir-ը:

Ուրբաթ օրը մոջահեդների հետ հանդիպման ավարտից հետո ԻՌՆԱ-ի հետ զրույցում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Եվրոեռյակը փորձում է առաջ գնալ՝ ճնշում գործադրելով: Երբ Թրամփը դուրս եկավ ՀԳՀԾ-ից, եվրոպացիները պետք է հավատարիմ մնային իրենց պարտավորություններին, բայց նրանք ժամանակի հետ խաղացին հավատարիմ չմնացին իրենց պարտավորություններին»:

Անդրադառնալով պատժամիջոցների ցուցակում որոշ անձանց անունների ներառմանն Աբդոլլահյանն ասել է. «Մենք անպատասխան չենք թողնի հակառակ կողմերի գործողությունները։ Նրանք չեն կարող մի կողմից պահանջել բանակցություններ, իսկ մյուս կողմից՝ ուժեղացնել ճնշումն Իրանի վրա՝ կրկնելով և շարունակելով սխալ քաղաքականությունը»։

Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Գործակալության հետ Իրանի համագործակցությունը լավ է ընթանում, և մենք սերտ հարաբերություններ ունենք կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսիի և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնյաների հետ: Անցած ամիսների ընթացքում երկու կողմերի համագործակցության ոլորտում լավ առաջընթաց է արձանագրվել»։

 

  • Կիսվել: