շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եվրոպան հակամարտության ընթացքում 13 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության համար. Բլինքեն

Եվրոպան հակամարտության ընթացքում 13 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության համար. Բլինքեն

ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերները հակամարտության ընթացքում 13 մլրդ դոլար են հատկացրել՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպումից հետո։

«ԱՄՆ-ը և ԵՄ-ն շարունակում են համագործակցել՝ համոզվելու, որ Ուկրաինան կարող է պաշտպանել իրեն: Եվրոպացի գործընկերները 13 միլիարդ դոլար են հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության համար, միլիարդավոր դոլարների մարդասիրական և տնտեսական օգնություն, օգնել են ուկրաինացի փախստականներին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

  • Կիսվել: