շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվրոպան առանց ռուսական գազի մեկ շաբաթ էլ չի դիմանա. Մեդվեդև

Եվրոպան առանց ռուսական գազի մեկ շաբաթ էլ չի դիմանա. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է արձագանքել տեղեկությանն առ այն, որ Եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել, որպեսզի եվրոպական երկրները ռուսական գազի համար վճարեն ռուբլով։

«Եվրահանձնաժողովը թույլ է տվել գազի համար վճարել ռուբլով և կարծում է, որ Ռուսաստանի նախագահի հրամանագիրը դեռ կարող է կիրառվել եվրոպական բիզնեսի կողմից։ Մենք բարձր ենք գնահատում մեր եվրոպացի գործընկերների հետևողականությունը»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի  ալիքում։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ԱՄՀ-ի վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպան կկարողանա առանց ռուսական գազի դիմանալ ոչ ավելի, քան վեց ամիս։

«Բայց եթե լուրջ, մեկ շաբաթ էլ չեն դիմանա»,- ընդգծել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։


  • Կիսվել: