շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրոպական ճանապարհից հետընթացը կկործանի Վրաստանին. Զուրաբիշվիլի

Եվրոպական ճանապարհից հետընթացը կկործանի Վրաստանին. Զուրաբիշվիլի

Եվրոպական ճանապարհից հետընթացը Վրաստանի վերջը կլինի. հետևաբար՝ մենք առաջ ենք գնում, նախագահական նստավայրում մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, գրում է aliq.ge-ն:

Վրաստանի նախագահը դիմել է մշակութային ոլորտի ներկայացուցիչներին և խոսել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կենսական կարևորության մասին։

«Եվրոպական ինտեգրացիան Վրաստանին եվրոպական ընտանիք վերադարձնելու ճանապարհն է: Սա կարող է տարբեր ձևեր ունենալ, բայց մենք գիտենք, որ հետընթաց չկա»,- ասել է նախագահը։

Նախագահի նախաձեռնած «Մեր ձայնը Եվրոպային» ստորագրությունների արշավը շարունակվում է, դրան միացել են հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

Ստորագրությունների արշավը մեկնարկել է նոյեմբերի 8-ին Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ և ներառում է կոչ Եվրամիության առաջնորդներին՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով։

 

  • Կիսվել: