շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրոպական Միությունը Ադրբեջանին 2 մլրդ եվրո է հատկացրել

Եվրոպական Միությունը Ադրբեջանին 2 մլրդ եվրո է հատկացրել

Տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում Եվրոպական Միությունը Ադրբեջանին 2 մլրդ եվրո է հատկացրել, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

ԵՄ հարևանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև փոխանցելէ ԵՄ-ի պատրաստակամությունը՝ մասնակցելու Ադրբեջանում իրականացվող վերականգնման և վերակառուցման գործընթացին։


Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի և կապի ոլորտներում։

 

  • Կիսվել: