շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եվրոպական երկրները քննարկում են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման հարցը

Եվրոպական երկրները քննարկում են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման հարցը

Եվրոպական երկրների առաջնորդները քննարկում են լրացուցիչ պատժամիջոցներ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը մեծացնելու համար՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ավելի լայն ջանքերի շրջանակում: Այս մասին հայտարարել է Բրիտանական կառավարությունը, տեղեկացնում է Reuters-ը։

Մասնավորապես՝ Լոնդոնից նշել են, որ այսպես կոչված «Կամքի կոալիցիան» երեքշաբթի համաձայնել է՝ պլանավորման թիմերն առաջիկա օրերին կհանդիպեն իրենց ամերիկացի գործընկերների հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագրեր մշակելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ օգոստոսի 18-ին, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները բանակցություններ են վարել Սպիտակ տանը։ Իսկ մինչ այդ՝ օգոստոսի 15-ին, Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Ալյասկայում։

 

  • Կիսվել: