երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրամիությունն իր օդային տարածքը կփակի ՌԴ օդանավերի համար

Եվրամիությունն իր օդային տարածքը կփակի ՌԴ օդանավերի համար

Եվրամիությունը կփակի իր օդային տարածքը ՌԴ-ում գրանցված օդանավերի համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նրա խոսքով՝ սահմանափակումը վերաբերում է նաև այն ինքնաթիռներին, որոնք կառավարվում են Ռուսաստանի կողմից, ինչպես նաև ռուս օլիգարխների մասնավոր օդանավերին։

Նա նշել է, որ Եվրամիությունը նաև կֆինանսավորի Ուկրաինայի համար նախատեսված սպառազինության ձեռքբերումը և փոխադրումը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ հայտարարել է, որ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի նաև Ռուսաստանի էլիտայի ներկայացուցիչների և գործարարների դեմ։

Եվրամիությունը անհատական պատժամիջոցներ է սահմանել նաև բելառուս գործիչների նկատմամբ։

  • Կիսվել: