շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվրամիության լայնածավալ ռազմական աջակցությունը Կիևին վկայում է, որ Արևմուտքը շահագրգռված չէ ապաէսկալացիայի հարցում. Լոգվինով

Եվրամիության լայնածավալ ռազմական աջակցությունը Կիևին վկայում է, որ Արևմուտքը շահագրգռված չէ ապաէսկալացիայի հարցում. Լոգվինով

Եվրամիության հակառուսական կուրսը բարդացնում է բոլոր միջազգային հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային գործարքի շուրջ դիվանագիտական հաջող կարգավորումը: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը նաև «փաստացի միացել է ԱՄՆ-ին միջազգային միջնորդների «մերձավորարևելյան քառյակի» գործունեության արգելափակման գործում», որՆ զբաղվում էր պաղեստինա-իսրայելական հակամարտությամբ:

Դիվանագետը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի մեկուսացման կուրս որդեգրելով՝ Եվրամիությունը սխալ հաշվարկ է արել: «Եվրամիությունը, այդպես էլ չհասցնելով դառնալ գլոբալ արտաքին քաղաքական խաղացող, որոշել է, որ եթե Ռուսաստանի դեմ արշավ հայտարարի, աշխարհի բոլոր երկրները հնազանդորեն կգնան նրա հետևից»,- ասել է պաշտոնյան:

Անդրադառնալով Ուկրաինայում հակամարտությանը՝ Լոգվինովը նշել է, որ Եվրամիության լայնածավալ ռազմական աջակցությունը Կիևին և ԵՄ անդամ երկրների հռետորաբանությունը վկայում են այն մասին, որ Արևմուտքը շահագրգռված չէ ապաէսկալացիայի հարցում: Նա նաև նշել է, որ այդ կապակցությամբ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների տասներորդ փաթեթի բովանդակությունը միանգամայն կանխատեսելի էր, գործնականում այդ սահմանափակումները քիչ բան են փոխում Ռուսաստանի համար:

  • Կիսվել: