ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եվրախորհրդարանը կոչ է արել կարգավորել հակամարտություններն Արեւելյան գործընկերության երկրներում

Եվրախորհրդարանը կոչ է արել կարգավորել հակամարտություններն Արեւելյան գործընկերության երկրներում

ԵՄ-ի տեսլականն այն է, որ Արեւելյան գործընկերության երկրներում հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային նորմերին եւ սկզբունքներին համապատասխան: Այս մասին ասված է արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության մասին Եվրախորհրդարանի բանաձեւում, որն ընդունվել է հունվարի 15-ին:

Եվրախորհրդարանը վճռականորեն նշել է «Արեւելյան հարեւանության տարածքներում ձգձգվող հակամարտությունների դեմ միջազգային իրավունքի հիման վրա ակտիվ դիրքորոշում զբաղեցնելու կարեւորությունը»:

Եվրախորհրդարանի պատգամավորները հերքել են հակամարտությունները կարգավորելու ժամանակ ուժի կամ սպառնալիքի կիրառումն ու կրկին հայտարարել «միջազգային իրավունքին, նորմերին եւ սկզբունքներին համապատասխան Ուկրաինայի եւ Արեւելյան գործընկերության այլ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու քաղաքական անկախությանը ԵՄ հակվածության» մասին՝ հակամարտությունից բնակիչներին, ներքին տեղահանվածներին եւ փախստականներին աջակցելու համար: 

  • Կիսվել: