կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Եվրահանձնաժողովը վերանայում է պաղեստինցիներին իր օգնությունը. Վարհեի

Եվրահանձնաժողովը վերանայում է պաղեստինցիներին իր օգնությունը. Վարհեի

Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեին իր թվիթերյան էջում անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը:

«Իսրայելի և նրա ժողովրդի դեմ ահաբեկչության և դաժանության մասշտաբները շրջադարձային են: Որպես պաղեստինցիների ամենամեծ դոնոր՝ Եվրահանձնաժողովը վերանայում է իր զարգացման ամբողջական պորտֆելը, որի ընդհանուր արժեքը կազմում է 691 մլն եվրո։ Կասեցվել են բոլոր վճարումները, դիտարկվող բոլոր նախագծերը, բյուջեի բոլոր նոր առաջարկները, ներառյալ 2023 թվականը: Այժմ պետք է անդրադառնանք խաղաղության, հանդուրժողականության և համակեցության հիմքերին։ Ատելության հրահրումը, բռնությունը և ահաբեկչության հերոսացումը թունավորել են շատերի մտքերը: Մենք պետք է գործենք»,- գրել է նա:

  • Կիսվել: