երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եվրահանձնաժողովը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել հացահատիկային գործարքը

Եվրահանձնաժողովը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել հացահատիկային գործարքը

Եվրահանձնաժողովը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել հացահատիկային գործարքը, քանի որ Սև ծովով ուկրաինական հացահատիկի մատակարարման հարցում Մոսկվայի կողմից մտցված սահմանափակումները խնդիրներ են ստեղծում ոչ միայն Կիևի համար,հայտարարել է ԵՀ-ի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, տեղեկացնում է Reuters-ը։

Նա նշել է, որ Եվրոպան աջակցում է ՄԱԿ-ի և Թուրքիայի՝ Սևծովյան նախաձեռնության հարցով բոլոր ջանքերին, իսկ ԵՄ-ն Ուկրաինային այլընտրանքային առևտրային ուղիներ է տրամադրում հացահատիկի և այլ ապրանքների արտահանման համար։

  • Կիսվել: