ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եվրահանձնաժողովը նախատեսում է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու առաջակ անել

Եվրահանձնաժողովը նախատեսում է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու առաջակ անել

Եվրահանձնաժողովը ուրբաթ կներկայացնի Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ առաջարկ՝ հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

«Սա խորհրդանշական քայլ է, Եվրամիությանն անդամակցելու երկար գործընթացի մի մասը»,- գրում է գործակալությունը։

Միաժամանակ նշվում է, որ ԵՀ-ն «կհայտարարի այն պայմանները, որոնք այդ երկրները պետք է կատարեն ապագայում. դրանք վերաբերում են օրենքի գերակայությանը, արդարադատության համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին»։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ կառաջարկի թեկնածուի կարգավիճակ տալ նաև Վրաստանին, երբ այդ հանրապետությունը կատարի մի շարք նախապայմաններ։

ԵՀ-ի դիրքորոշումը չի նշանակում, որ այս երեք պետությունն էլ փաստացի կստանան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Այդ հարցը հունիսին կլուծվի Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովում։

Գերմանական Die Welt թերթն էլ գրում է, որ Ուկրաինա կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին փակ դռների հետևում գաղտնի պահանջներ են ներկայացրել իրենց գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն։

Պարբերականը ենթադրում է, որ եվրոպացի առաջնորդները խոստացել են աջակցել Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն, ինչի դիմաց Զելենսկին պետք է վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ և բանակցություններ կազմակերպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

  • Կիսվել: