կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Սվիրիդենկոն հաստատել է իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից

Սվիրիդենկոն հաստատել է իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից

Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է իր հրաժարականն Ուկրաինայի վարչապետի պաշտոնից՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից կաբինետը վերադասավորելու մտադրության մասին հայտարարությունից հետո։

Սվիրիդենկոն, մասնավորապես, իր տելեգրամյան ալիքում գրել է. «Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ղեկավարելու կառավարությունը… Մենք նաև նախագահի հետ քննարկել ենք մեր հաջորդ քայլերը»:

Հիշեցնենք, որ այսօր Զելենսկին հայտարարել է, որ Սվիրիդենկոյին առաջարկել է նոր «ուղղության» ղեկավարի պաշտոնը։ Նախագահը նաևասել է, որ ակնկալում է համապատասխան փոփոխություններ կատարել կառավարությունում:

 

 

 

 

  • Կիսվել: