Թրամփը հայտարարել է, որ տարաձայնությունների պատճառով չի դադարել աջակցել Նեթանյահուին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ չի հրաժարվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցելուց, չնայած որոշ հարցերի շուրջ նրանց միջև առկա տարաձայնություններին։
«Ո՛չ, ամենևին։ Ես ու նա շատ լավ ենք հասկանում իրար,- ասել է ամերիկյան առաջնորդը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով լրատվամիջոցների այն լուրերը, ըստ որոնց ինքը որոշել է այլևս չաջակցել Նեթանյահուին։- Երբեմն ես համաձայն չեմ լինում նրա հետ։ Եվ ես դրա մասին բացահայտ ասում եմ։ Ու ես ճիշտ եմ դուրս գալիս»,- հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով Նեթանյահուին։
«Նա պատերազմական ժամանակաշրջանի վարչապետ է։ Նա լավ է անում իր գործը»,- ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։ Թրամփը կարծում է, որ եթե ինքը կամ Նեթանյահուն չզբաղեցնեին իրենց պաշտոնները, Իրանի գործողությունների պատճառով «Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա»։



