շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրահանձնաժողովի նախագահը չի բացառում, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև ՌԴ նախագահի մերձավոր շրջապատի նկատմամբ

Եվրահանձնաժողովի նախագահը չի բացառում, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև ՌԴ նախագահի մերձավոր շրջապատի նկատմամբ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների խոշոր փաթեթ է պատրաստել։ Նա չի բացառել, որ պատժամիջոցներ կկիրառվեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի նկատմամբ։

«Մենք տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների հզոր ու խոշոր փաթեթ ենք պատրաստել՝ սկսած օտարերկրյա կապիտալին հասանելիության սահմանափակմամբ, վերջացրած տեխնիկական արտադրանքի արտահանման վերահսկողությամբ։ Այս սահմանափակումներն էլ ավելի կթուլացնեն Ռուսաստանի տնտեսությունը», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ «Էկո» և «Հանդելսբլատ» պարբերականներին տված հարցազրույցում։

«Իհարկե, զգալիորեն կարող են տուժել նաև Պուտինի շրջապատի մարդիկ և օլիգարխները անձնական պատժամիջոցների ցանկում ներառվելու պատճառով բայց, առաջին հերթին, այն ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցների, որոնք մենք պատրաստում ենք», - հավելել է նա։

 

  • Կիսվել: