շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվրահանձնաժողովի ղեկավարը Զելենսկուն է փոխանցել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու համար հարցաշարը

Եվրահանձնաժողովի ղեկավարը Զելենսկուն է փոխանցել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու համար հարցաշարը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն փոխանցել է հարցաշար, որը լրացնելուց հետո Եվրահանձնաժողովը կմեկնարկի երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների գործընթացը։

«Մեր նպատակն է Ուկրաինայի դիմումը Եվրոպական խորհուրդ ներկայացնել այս ամռանը»,- նշել է նա։

Կիև կատարած այցի շրջանակում ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ «Եվրամիության ընտանիքում» Կիևի համար տեղ կա, և խոստացել, որ անդամակցության հարցը կդիտարկվի ոչ թե տարիների, այլ շաբաթների ընթացքում։

«Այս հարցաշարը լուրջ ազդանշան է, որ Ուկրաինան և Եվրամիությունը միասին են: Մենք կիսում ենք նույն արժեքները, դրանց համար ենք մենք պայքարում»,- հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հանդիպել է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

  • Կիսվել: