հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե կանգ չառնեք, դա ձեզ համար թանկ կարժենա. Էրդողանը սպառնում է Հունաստանին

Եթե կանգ չառնեք, դա ձեզ համար թանկ կարժենա. Էրդողանը սպառնում է Հունաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին կոչ է արել դասեր քաղել երկկողմ հարաբերությունների պատմությունից և հրաժարվել Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի սևծովյան Սամսուն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Էրդողանը, մասնավորապես, ասել է. ՛՛Հե՜յ հույներ, եթե կանգ չառնեք, դա ձեզ համար թանկ կարժենա՛՛:

Նա նաև Հունաստանին կոչ է արել չմոռանալ Իզմիրը՝ նկատի ունենալով այն, որ հունաթուրքական պատերազմն ավարտվել է 1922 թվականին` Էգեյան ծովի ափին գտնվող Հունաստանի վերջին հենակետի` Իզմիր քաղաքի գրավմամբ և թուրքական տարածքից հունական զորքերի արտաքսմամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի` ՆԱՏՕ-ի երկու հարևանների և դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվել են օգոստոսի 23-ից: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հունաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Էգեյան ծովի երկնքում 158 անգամ հետապնդել են թուրքական կործանիչներին և 256 անգամ խախտել Թուրքիայի օդային տարածքը։

  • Կիսվել: