ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե «Հեզբոլլահը» որոշի սկսել համապարփակ պատերազմ, ապա նա իր ձեռքերով Բեյրութը և Հարավային Լիբանանը կվերածի Գազայի. Նեթանյահու

Եթե «Հեզբոլլահը» որոշի սկսել համապարփակ պատերազմ, ապա նա իր ձեռքերով Բեյրութը և Հարավային Լիբանանը կվերածի Գազայի. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է Բեյրութին և Հարավային Լիբանանին Գազայի հատվածի ճակատագրով, եթե լիբանանյան շիական ՛՛Հեզբոլլահ՛՛ շարժումը որոշի ներգրավվել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:՞

Իսրայելական բանակի պահեստային ստորաբաժանումների հետ երկրի հյուսիսում հանդիպման ժամանակ Նեթանյահուն, մասնավորապես, ասել է. ՛՛Եթե ՛՛Հեզբոլլահը՛՛ որոշի սկսել համապարփակ պատերազմ, ապա նա իր ձեռքերով Բեյրութը և Հարավային Լիբանանը, որոնք գտնվում են այստեղից ոչ հեռու, կվերածի Գազայի՛՛:

Նշվում է նաև, որ, ըստ Նեթանյահուի գրասենյակի, հյուսիս կատարած այցի ընթացքում նրան ուղեկցել են պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։

Վերջիններս գնահատել են լիբանանյան սահմանի երկայնքով ստեղծված անվտանգային իրավիճակը:

  • Կիսվել: