հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե չեք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել ահաբեկչական պետության դեմ, ուրեմն պետք է Հայաստանին զենք տաք․ Սերժ Թանկյան

Եթե չեք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել ահաբեկչական պետության դեմ, ուրեմն պետք է Հայաստանին զենք տաք․ Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը անդրադարձել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հայտարարությանը։

« Եթե դուք չեք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել բռնապետի գլխավորած ահաբեկչական պետության դեմ, քանի որ նա նավթ է վաճառում Եվրոպային կամ  որ Իրանի դեմ Իսրայելի համար բազաներ ունի, նշանակում է, որ նա բավականաչափ վստահություն կունենա, որպեսզի իրագործի էթնիկ զտումների իր ծրագիրը։  Այդ դեպքում դուք պետք է Հայաստանին զենք տաք այնպես, ինչպես տալիս եք Ուկրաինային»,- գրել է նա Թվիթերում։

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում էր գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն, ով հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների չի ենթարկի Բաքվին Արցախը 88 օրից ավել շրջափակման պատճառով:

 

  • Կիսվել: